Լրահոս

Ես Քիմ Քարդաշյանի տղամարդ տեսակն եմ. բրիտանացին 150 000 դոլլար է ծախսել Քիմին նմանվելու համար (լուսանկարներ)

Ես Քիմ Քարդաշյանի տղամարդ տեսակն եմ. բրիտանացին 150 000 դոլլար է ծախսել Քիմին նմանվելու համար (լուսանկարներ)

Երբ բրիտանացի Ջորդան Ջեյմսը 20 տարեկան էր, նա հեռուստացույցով տեսավ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին  և որոշեց  նմանվել նրան։ Միաժամանակ նա չէր պատրաստվում փոխել սեռը և դառնալ կին։

«Ես  Քիմ Քարդաշյանի տղամարդ տեսակն է, — ծիծաղում է նա,— ինձ ուղղակի դուր է գալիս գեղցկության զարգացող ինդուստրիան և ես փորձում եմ ետ չմնալ տենդենցներից, ինչը հաստաատ արգելված չէ»։

5 տարիների ընթացքում Ջորդանը  մոտ  157 000 դոլլար է ծախսել  պլաստիկ վիրահատությունների վրա։ Նա համարյա ամբողջապես փոխել է իր արտաքինը և բացարձակ նման չէ իր բնական արտաքինին։

Նա 3 անգամ վիրահատել է քիթը, փոխել է դեմքի օվալը, այտոսկրեր ձեռք բերել, հաստ շրթունքներ և մի քանի անգամ ձգել ողջ մաշկը և չի մոռացել անգամ հոնքերը։ Այժմ նրա դեմքին Քիմի հայկական հոնքերն են դաջված։

Իհարկե նրան տեսնողները հստակ կարող են փաստել, որ Ջորդանան նույնիսկ մեկ մետր էլ չի մոտեցել Քիմին նմանվելու առումով, բայց դա բացարձակ չի խանգարում Ջորդանին փողոցում քայլելիս իրեն զգալ Քիմ Քարդաշյան և փորձել աստղի նման կենսակերպ վարել՝ իրականացնելով իր վաղեմի երազանքը

Ահա թե ինչպիսին էր նա մինչ վիրահատությունը.

Վիրահատությունից հետ՝
 


 


 

Մեկնաբանություններ