Լրահոս

Եթե Ադրբեջանը Սոթքի տարածքում ոսկու գործարան դնի, էկոլոգիական աղետ է լինելու. Որոտան և Արփա գետերի ակունքները սկսվում  են Քարվաճառից 5-7 կմ վրա, ուրեմն նաև Սևանն է վտանգվում. Միքայել Մելքումյան

Եթե Ադրբեջանը Սոթքի տարածքում ոսկու գործարան դնի, էկոլոգիական աղետ է լինելու. Որոտան և Արփա գետերի ակունքները սկսվում  են Քարվաճառից 5-7 կմ վրա, ուրեմն նաև Սևանն է վտանգվում. Միքայել Մելքումյան

Այսօրվա դեմարկացիայի նախնական GPS-ների գրանցած սահմանազատման արդյունքում 45 տոկոսը մնում է ՀՀ կազմում, 55 տոկոսը գնում է ադրբեջանական կողմ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Սոթքում ստեղծված իրավիճակին:

Նա հիշեցրեց, որ Սոթքը դեռևս խորհրդային տարիներից շահագործված մի հանք է, որը «Հայ ոսկի» փակ բաժնետիրական ընկերությունն էր իրականացնում: «Հանքը պետք է շահագործվի, ռուսական կողմը պետք է բանակցություններ վարի և հարցը լուծի, բայց մենք ի՞նչ ենք անում, որն է մեր բանակցությունների խնդիրը, որ չենք կարողանում բանակցությունները ճիշտ կետի դնենք»,-ասաց նա և նշեց, որ իրենք կառավարությանը կոչ են անում ռուսական կողմի հետ բանակցել,  որ պահվի այդ կիլոմետրը կամ 1,5 կիլոմետրը:

«Բացի այդ, Որոտան և Արփա գետերի ակունքները սկսվում է հենց Քարվաճառից 5-7 կմ վրա, ուրեմն անմիջապես Սևանն է վտանգված լինում, իսկ եթե Ադրբեջանի մտքով անցնի այդ տարածքում մոտիկ` մի 50 կիլոմետրի վրա դնի վերամշակող ոսկու գործարան, դա լրջագույն պրոբլեմ է լինելու, էկոլոգիական աղետ է լինելու: Մենք Ամուլսարի մասին ենք խոսսում, բայց պատկերացրեք այդտեղ ինչ աղետալի վնասներ է լինելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա Միքայել Մելքումյանն ասաց, որ նա պետք է  հեռանա որպես պարտված ղեկավար և նրա հրաժարականի պահանջը շարունակում է օրակարգում մնալ:

«Նիկոլ Փաշինյանը ինքն էլ գիտի, որ պետք է հեռանա,  բայց եթե մնում է, ուրեմն էլի պլաններ ունի, որովհետև մեկ անգամ հայրենիք հանձնած մարդը կարող է էլի նման պլաններ ունենա, այսինքն այդ ռիսկը կա»,-ասաց Մելքումյանը:

Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ փաստաթուղթը, որ ստորարգվել է իրավական հարց է, բայց նոր ռիսկեր է առաջացնում, երբ ասվում է, թե Հայաստանի ռազմական ուժերն են մասնակցում, ոչ թե հայկական, այնինչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գրված երկու որոշումների մեջ հայկական ինքնապաշտպանական ուժեր է գրված:

Պատգամավորը նկատեց, որ այս փաստաթղթի արդյունքում մոտ 27-28 հազար քաղաքացի զրկվել են օթևաններից, որոնցից շատ քիչ մասը կվերաբաշխվի Արցախում, իսկ մյուսները պետք է լինեն Հայաստանում: «Այս իշխանությունները պետք է գնան, որից հետո կունենանք նոր որակի իշխանություն, ժամանակավոր համաձայնության կառավարություն, որի ղեկավարը չպետք է հավակնի որևէ հետագա քաղաքական և պետական գործունության: Նա պետք է լինի այդ կամուրջը անցումը ապահովող պետական այրը, և կազմակերպի նոր ընտրություններ: Մենք հիմա պետք է պարտադրենք այդ հրաժարականը»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ