Լրահոս

Եթե ունեք այս սիմպտոմները, ուրեմն ձվարանի վրա կիստա է գոյացել. անհապաղ դիմեք բժշկի

Եթե ունեք այս սիմպտոմները, ուրեմն ձվարանի վրա կիստա է գոյացել. անհապաղ դիմեք բժշկի

Հիմնականում ձվարանի կիստան բարորակ է լինում և ներծծվում է  1-3 ամիսների ընթացքում: Որոշ կանայք չեն էլ  կասկածում, որ  ձվարանի վրա ունեցել են կիստա և որը, առանց որևէ միջամտության, ներծծվել է: 

Սակայն լինում են դեպքեր, երբ կիստան սկսում է մեծանալ ու հասնել վտանգավոր չափերի, այս դեպքում այն ինքնուրույն չի ներծծվում, հարկավոր է բժշկի միջամտությունը: 

Ձեզ ենք ներկայացնում սիմպտոմներ, որոնք ձեզ կհուշեն ձվարանի վրա կիստայի գոյության մասին և ձեզ կստիպեն ժամանակին դիմել բժշկի:

1 Ցավ կոնքերի հատվածում 

Սա ամենատարածված սիմպտոմն է: Սկսում է ցավալ փորի ներքևի հատվածը և աջ կողմից և ձախ՝  կախված թե ձվարանի որ հատվածում է գոյացությունը: Այդ ցավը չի թողնում ողջ ցիկլի ընթացքում, միայն հանգստացնող դեղերի միջոցով է հնարավոր մեղմել այն:

2 Փորը մեծանում է

Բնականաբար դժվար է հավատալ, սակայն կիստաների չափերը կարող են հասնել  միջին  ձմերուկի չափերին: Սա  այն դեպքում, երբ կիստան աճում է մինչև  10 սմ:  Եթե փորի մեծացումը կիստայի պատճառով է, ապա ոչ մի դիետա կամ մարզասրահում պարապմունքներ չեն օգնի: Անհապաղ պետք է դիմել բժշկի:

3 Ծանրություն փորի մեջ

Ձվարանների կիստաները  փորի մեջ ծանրության զգացում են առաջացնում: Որոշ դեպքերում տպավորություն է, թե  փորկապություն ունեք, որն ուղեկցվում է փորի ներքևի հատվածի ուժեղ ցավով: Բայց զուգահեռ ձեր հաստաղիքը շատ լավ գործում է:

4 Ցավ սեքսի ժամանակ

Սեքսի ժամանակ ցավեր ունենալը նույնպես կարող է վկայել կիստայի գոյության մասին: Երբ կիստան մեծանում է, այն հպվում է արգանդի վզիկին, այդ պատճառով սեքսի ժամանակ առնանդամի խորը թափանցումը կարող է սուր ցավեր ու դիսկոմֆորտ առաջացնել:

5 Հաճախամիզություն

Մեծացող կիստան ճնշում է  միզապարկը և հաճախակի միզելու անհրաժեշտություն առաջացնում: Դուք հաճախ վազում եք զուգարան, ինչպես ցիստիտի ժամանակ,  սակայն ցավեր չունեք: Այս դեպքում նույնպես պետք է դիմեք բժշկի և անցնեք ձվարանների ուլտրաձայնային հետազոտություն:

Մեկնաբանություններ