Լրահոս

Եթե տամպոններ եք օգտագործում, ահա թե ինչ է պետք պարտադիր իմանաք

Եթե տամպոններ եք օգտագործում, ահա թե ինչ է պետք պարտադիր  իմանաք

Նախկինում կանայք տարբեր նյութեր են օգտագործել միջադիրներ և տամպոններ պատրաստելու համար, օրինակ՝ եգիպտացի կանայք փափուկ պապիրուս են օգտագործել, հռոմեացիները՝ բրդե տամպոններ, աֆրիկացիները՝ փափուկ բամբուկ և այլն։ Ժամանակակից աշխարհում այդ ամենը կատարելության է հասել նյութերի, հարմարավետոթյան տեսանկյունից։

Վտանգավոր չե՞ն տամպոնները

Ոչ, լիովին անվտանգ են։ Օգտագործման կանոնները պահելու, հաճախակի փոխելու դեպքում տամպոնն ինքնին անվնաս է և չի խախտում հեշտոցի միկրոֆլորան։

Ինչպես տեղադրել տամպոնը

Եթե անհարմարավետություն եք զգում, ուրեմն տամպոնը սխալ եք տեղադրել։ Ուշադիր կարդացեք տուփում առկա ցուցումների թերթիկը։ Ներծծելով դաշտանային արտադրությունը՝ այն երկարում է, լայնանում և ընդունում հեշտոցի չափսը։ Ի դեպ՝ տամպոնի թելը, որի օգնությամբ հեռացնում եք այն, բավականին ամուր է և չի կարող պոկվել քաշելիս։

Հնարավոր է՞, որ տամպոնը դուրս սահի կամ «կորչի» հեշտոցում

Տամպոնը չի կարող ընկնել, քանի որ հեշտոցի մկանունքն այն ամուր պահում են ներսում, չի կարող նաև ավելի խորը գնալ, քանի որ արգանդի պարանոցի անցքը չափազանց փոքր է տամպոնի համեմատ։

Որքա՞ն հաճախ է պետք փոխել տամպոնը

Տամպոնը հարկավոր է փոխել միջինում 4-6 ժամը մեկ, առատ դաշտանի դեպքում ավելի հաճախ․ այդ մեծապես կախված է արտադրության առատությունից։

Ծննդաբերությունից հետո կարելի է՞ տամպոն օգտագործել

Խորհուրդ կտայինք տամպոնն օգտագործել առնվազն երկու ցիկլ անցնելուց հետո։

Հնարավոր է՞, որ տոքսիկ շոկի համախտանիշ առաջանա տամպոնի պատճառով 

Եթե կա նախատրամադրվածություն, ապա այդ համախտանիշը կարող է առաջանալ նաև միջադիրներից։ Պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկն է, որի հակամարմինները կան պրակտիկորեն բոլորիս օրգանիզմում։ Տամպոնն ինքնին չի վատացնում հեշտոցի ֆլորան և բորբոքում չի առաջացնում։

Կույս աղջիկներին խորհուրդ չի տրվում օգտվել տամպոններից:

Մեկնաբանություններ