Լրահոս

Forbes-ը 2019 թվականի ամենաազդեցիկ կին է ճանաչել Անգելա Մերկելին

Forbes-ը 2019 թվականի ամենաազդեցիկ կին է ճանաչել Անգելա Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել է, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Այդ մասին գրել է հրատարակությունը: Առաջին եռյակում տեղ են գտել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Հրատարակությունը հիշեցնում է, որ Մերկելը, որն առաջին տեղն է զբաղեցնում իններորդ տարին անընդմեջ, շարունակում է պայքարել հակամիգրանտական տրամադրությունների դեմ Եվրոպայում: Իսկ Փելոսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի գլխավոր ոգեշնչողն է: 20-րդ տեղում հաստատվել է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 40-րդում՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, զբաղեցրել է 42-րդ տեղը: Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել է վարկանիշի 53-րդ տեղում, ամերիկացի երգչուհի Ռիհանան՝ 61-րդն է իսկ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ 81-րդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ