Լրահոս

Գաղտնալսման քրգործը կարճվել է. Mediaport

Գաղտնալսման քրգործը կարճվել է. Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝  պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով:

ՔԿ-ն  որոշել է, որ մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող
բարձրաստիճան պաշտոնյաները իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եղել:

Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով վերոհիշյալ 3 անձիք ճանաչվել էին տուժող՝ հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու դեպքի առթիվ, չի կարճվել և  քննությունը շարունակվում է:  

Հիշեցնենք, որ 2018-ին՝ սկանդալային ձայնագրությունից հետո, Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց, թե գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են: 

Իսկ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը 2020թ. հայտարարեց, թե գործը բացահայտել են: Մինչդեռ հիմա պարզվում է՝ գործը կարճվել է, անգամ ձերբակալվածներ չկան, իսկ Փաշինյանն էլ սովորության համաձայն ստել է արարքի հեղինակների մասով:

Մեկնաբանություններ