Լրահոս

Գեղարքունիքում գրանցվեց կորանավիրուսից մահվան առաջին դեպքը

Գեղարքունիքում գրանցվեց կորանավիրուսից մահվան առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, ինշիմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։

Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։

Մեկնաբանություններ