Լրահոս

Գեղեցիկ գույնի զատկի հավկիթներ ստանալու հեշտ միջոց

Գեղեցիկ գույնի զատկի հավկիթներ ստանալու հեշտ միջոց

Շուտով մոտենում է Զատկի տոնը և չնայած երկրում ստեղծված ծանր դրության, յուրաքանչյուրն էլ ուզում է անել ամեն ինչ տոնը տան անդամների հետ գեղեցիկ և ուրախ անցկացնելու համար։ 

Առաջարկում ենք դասական  կարմիր գույնից զատ տոնը զարդարել նաև գեղեցիկ վարդագույն զատկի հավկիթներով։

Ինչպես ստանալ գեղեցիկ վարդագույն հավկիթներ։

Վերցնում ենք մեկ փոքր կարմիր կաղամբ, կտրատում ենք  և դնում եփվի 0.5լ ջրի մեջ։ Եռալուց հետո, իջեցնում ենք կրակը և թողնում եփվի 40-45 րոպե։  Կաղամբը սառչելուց հետո հանում ենք ջրից, ջրին ավելացնում ենք 4-5 ճաշի գդալ քացախ։ 

Սենյակին ջերմաստիճանի հավկիթները, որոնք արդեն նախորոք լվացված պետք է լինեն, զգուշորեն ընկղմում եք արդեն պատրաստի թուրմի մեջ և թողնում 3 ժամ։ Այնուհետև հանում եք և դնում անձեռոցիկի վրա։ 

Զատկի գեղեցիկ վարդագույն հավկիթները պատրաստ են։ 


 

Մեկնաբանություններ