Լրահոս

Գերմանացի զույգին վռնդել են կրուիզային նավից գիշերը բարձր տնքոցներ հանելու համար

Գերմանացի զույգին վռնդել են կրուիզային նավից գիշերը բարձր տնքոցներ հանելու համար

Գերմանացի ամուսիններին վռնդել են կրուիզային լայներից սեռական մերձեցման ժամանակ բարձր տնքոցներ  ձայներ հանելու համար:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել  Mein Schiff նավի վրա:

Զույգերը գիշերը մոռացել են փակել իրենց սենյակի պատուհանը  և ինքնամոռաց զբաղվել են սեքսով:

Կարճ ասած, նավի  վրա հանգստացողները համարյա չեն քնել նրանց ձայներից: Երբ ակտիվ սեքսից հետո տղամարդը գնացել է լոգարան, իսկ կինը դուրս է եկել ծխելու, այդ պահին սենյակի դուռը թակել են մենեջերն ու անվտանգության աշխատակիցները: Նրանց խնդրել են հավաքել իրերը և իջնել նավից առաջին իսկ կանգառում, քանի որ բողոքները չափազանց շատ են եղել, ամուսինները ստիպված ենթարկվել են պահանջին:

Զույգին իջեցրել են Բարբադոսում, որտեղից նրանք մի քանի տրանսպորտային միջոց փոխելով հասել են տուն:

Ամուսինները որոշել են դատի տալ զբոսաշրջային ընկերությանը, որը կազմակերպել էր ծովային շրջագայությունը և  նրանցից պահանջել են փոխհատուցել իրենց ծախսերը: 

Միջադեպի վերաբերյալ պարզաբանում է տվել նաև տուրիստական ընկերության ներկայացուցիչը: Նա հայտարարել է, որ նավի մենեջերը ունեցել է  զուգին նավից իջեցնելու բոլոր իրավունքները,  քանի որ նրանք խանգարել են հարյուրավոր հյուրերի կոմֆորտն ու հանգիստը: 

Մեկնաբանություններ