Լրահոս

GG տաքսին թանկացնում է իր ծառայությունները. ո՞րն է պատճառը

GG տաքսին թանկացնում է իր ծառայությունները. ո՞րն է պատճառը

Հայաստանյան ամենապահանջարկված օն–լայն տաքսի ծառայություններից մեկն հայտարարել է սակագների բարձրացման մասին։

GG օն–լայն տաքսի ծառայությունը թանկացրել է իր ծառայությունները։ Այս մասին ծառայության բջջային հավելվածից օգտվող հաճախորդները տեղեկացել են այսօր երեկոյան ստացած նամակներից։

«Պատվերների նվազագույն արժեքները կարող են փոփոխվել քաղաքի ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչը հնարավորություն կտա համալրել համակարգը նոր գործընկերներով և զերծ մնալ նախկին ուշացումներից»,– ասված է նամակում։

Ի դեպ, օրվա ամենածանրաբեռնված ժամերին GG–ի նվազագույն` «Էկոնոմ» ծառայության նվազագույն արժեքը 800 դրամ էր` նախկին 500-ի փոխարեն, «GG» ծառայության արժեքը` 900` նախկին 600–ի փոխարեն։

Հարցում ուղարկած բողոքող օգտատերերին տաքսի ծառայությունը հայտնում է, որ գները ստիպված են բարձրացրել «վերջին շրջանում մեքենաների մեծ պահանջարկը բավարարելու և պատվերները առավել ճիշտ բաշխելու համար»։

Իսկ թանկացումներից դժգոհ հաճախորդներին GG-ն առաջարկում է օգտվեց «ggShuttle» ծառայությունից, որի դեպքում հնարավոր է ողջ երթուղու համար վճարել 300-500 դրամ` կիսելով այն այլ օգտատերերի հետ:

Նշենք, որ GG տաքսի ծառայությունը Հայաստանում գործում է 5 տարի 7 ամիս։


 

Մեկնաբանություններ