Լրահոս

Գիշերը Երևանում 26-ամյա վարորդը «Porsche Panamera»-ով բախվել է ծառին, մի քանի տեղից կոտրել

Գիշերը Երևանում 26-ամյա վարորդը «Porsche Panamera»-ով բախվել է ծառին, մի քանի տեղից կոտրել

Հունվարի 2-ին Երևանում խոշոր ավտովթար է գրանցվել։ Ժամը 05:40-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած «Porsche Panamera» մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հարվածի արդյունքում ծառը մի քանի տեղից կոտրվել էր, գրում է shamshyan.com–ը:

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Դ. Սմբատյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պողոսյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում բնակվող բժիշկ-ուսանողները:

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

նկար

Մեկնաբանություններ