Լրահոս

Գիշերը Ստեփանակերտում օդային մարտեր են տեղի ունեցել․ 2 ԱԹՍ ենք խփել

Գիշերը Ստեփանակերտում օդային մարտեր են տեղի ունեցել․ 2 ԱԹՍ ենք խփել

ժամը 03:26-ի դրությամբ հայկական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտի երկնքում հետ են մղում հակառակորդի ԱԹՍ-ներին, օդային մարտերը շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում հայնտում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

 
Մինչ այդ՝ ժամը 02:36-ի սահմաններում, նա ֆեյսբուքյան իր էջում հայնտել էր, որ Ստեփանակերտի երկնքում ՀՕՊ ուժերն իրենց մարտական խնդիրը կատարում են:

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, ժամը 3:40-ի սահմաններում հայկական ՀՕՊ ստորաբաժանումներն Արցախի մայրաքաղաքի երկնքում խոցել են հակառակորդի ԱԹՍ:

 Banak.info-ի փոխանցմամբ՝ ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։

Մեկնաբանություններ