Լրահոս

Գրիզման.Ցավում եմ,որ ոչ ոքի խաղացինք

Գրիզման.Ցավում եմ,որ ոչ ոքի խաղացինք

 Լա Լիգայի 16-րդ տուրում Բարսելոնան 2-2 հաշվով ավարտեց Սոսիեդադի հետ հանդիպումը։ Խաղից հետո կատալոնական ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է հանդիպման արդյունքը։

«Երկու թիմերն էլ պահեր ունեցան։ Երբ հավասարեցրինք հաշիվը, մենք սկսեցինք լավ խաղալ։ Վստահ էինք գործում և պահեր էինք ստեղծում։

Հետո խաղ վերադարձավ մրցակիցը և նրանք շանսեր ունեցան հաղթելու։ Ցավում եմ, որ ոչ ոքի խաղացինք, բայց մենք պետք է հետևություններ անենք և պատրաստվենք Ռեալի դեմ խաղին»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում AS-ը։

Բարսելոնան 35 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն Վալենսիային հաղթելու դեպքում Ռեալը կբարձրանա առաջին հորիզոնական։

Մեկնաբանություններ