Լրահոս

Գրիզման. Սոսյեդադի հետ ոչ-ոքին մեզ հիասթափեցրել է

Գրիզման. Սոսյեդադի հետ ոչ-ոքին մեզ հիասթափեցրել է

Բարսելոնայի հարձակվող Անտուան Գրիզմանը ցավում է Ռեալ Սոսյեդադի հետ խաղում բաց թողնված հնարավորությունների համար (2-2): Ֆրանսիացու խոսքով, կատալոնացիները կարող էին հաղթանակ տանել։

«Երկու թիմերի մոտ էլ պահեր կային, բայց ամեն բան ավարտվեց ոչ-ոքի հաշվով, որը մեզ հիասթափեցրեց։ Երկրորդ կեսում մենք կարող էինք երրորդ գնդակը խփել ու հաղթանակի հասնել։ Բայց չստացվեց։ 

Եվ դա մեզ վշտացնում է։ Այնուամենայնիվ, մենք պետք է պատրաստվենք հաջորդ՝ Ռեալի հետ խաղին»,- ասել է Գրիզմանը։

Մեկնաբանություններ