Լրահոս

Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ.

1in.am լրատվական կայքը հոկտեմբերի 8-ին հրապարակել է սուտ տեղեկություն այն մասին, թե իբր դավաճանական գործողություն կատարելու մեջ կասկածվող և ձերբակալված անձն Արցախում հանդիպել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։

Ակնհայտ է, որ 1in.am լրատվական կայքը՝ չունենալով ոչ մի տվյալ, տեղեկություն կամ ապացույց, փաստացի առանձնապես ծանր հանցագործության մեղադրանք է ներկայացրել, հրապարակայնորեն իրականացրել փաստացի սուտ մատնություն Արթուր Վանեցյանի նկատմամբ, որից հետո այդ լուրը տարածում է ստացել սոցիալական ցանցերում այլ օգտատերերի եւ լրատվամիջոցների կողմից:

Հատուկ ընդգծում եմ, որ 1in.am լրատվական կայքը, դրա պատասխանատուները կամ փաստացի սեփականատերը գիտակցելով, որ իր կողմից տրամադրված ողջ տեղեկությունը կեղծ է, այնուամենայնիվ, հրապարակել է դրանք, այդպիսով կատարելով քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարք։

Վերոգրյալի առթիվ քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով դիմումս քննարկել քրեադատավարական ընթացակարգերով, ձեռնարկել անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ, քրեական գործ հարուցելու, արարքներին պատշաճ քրեաիարվական գնահատական տալու և նման արարքների կանխարգելմանն ուղղված համալիր գործողություններ կատարելու ուղղությամբ»։

Մեկնաբանություններ