Լրահոս

Հակակորոնավիրուսիային վզնոց է ստեղծվել /Տեսանյութ/

Հակակորոնավիրուսիային վզնոց է ստեղծվել /Տեսանյութ/

NASA-ն հակակորոնավիրուսային վզնոց է ստեղծել, որն արձագանքում է ամեն անգամ, երբ սեփականատերը փորձում է դիպչել դեմքին: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Սարքը, ինֆրակարմիր սենսորի օգնությամբ հայտնաբերում է ձեռքը, որը շատ մոտ է գտնվում դեմքին: Տեղաշարժը հայտնաբերելուն պես, վզնոցի մեջ տեղադրված փոքր շարժիչը սկսում է աշխատել: Այս կերպ ստեղծողները փորձում են կանխել կորոնավիրուսի ներթափանցումն օրգանիզմ՝ աչքերի, քթի և բերանի միջոցով:

NASA-ն պարզաբանել է, որ այն պետք է կրել դիմակի և այլ անձնական պաշտպանիչ միջոցների հետ միասին: Բացի այդ, վզնոցի ստեղծողները խոստացել են մոդելը թողարկել այլ գույներով:

Մեկնաբանություններ