Լրահոս

Հարուստներն ու աղքատները նույնիսկ համացանցում խուսափում են շփել միմյանց հետ. հետազոտություն

 Հարուստներն ու աղքատները նույնիսկ համացանցում խուսափում են շփել միմյանց հետ. հետազոտություն

Ամերիկացի մասնագետները  մասշտաբային հետազոտություն են արել, որի արդյունքում պարզել են, որ  նյութական տարբեր հնարավորություններ ունեցող մարդիկ նույնիսկ համացանցում չեն շփվում միմյանց հետ:

 Հետազոտության հիմք այս դեպքում հանդիսացել է Twitter սոցիալական հարթակը, որտեղ փորձագետները ուսումնասիրել են միլիոնից ավել օգտատերերի, հետո համեմատել ստացված տվյալները:

Ինչպես պարզվել է, մարդիկ սոցիալական ցանցերում  սահմանափակվում են իրենց հավասար ֆինանսական դիրք ունեցող մարդկանց հետ շփվելով: Էսպես ասած «տարբեր աշխարների»  օգտատերերի հետ շփվումները հազվադեպ է պատահում: 

Փորձագետները պարզել են նաև  օգտատերերի փոստերի բովանդակությունը: Ապահովված մարդիկ հիմնականում հետաքրքրվում են ոճային ապրելակերպով՝ մեքենաներ, շքեղ հանգստի վայրեր, հագուստ և այլն, իսկ քիչ ապահովված մարդիկ գրում են  հորոսկոպների, օրվա նորությունների և շքեղ կյանք վայելող մարդկանց մասին: 

Իսկ թե ինչով է տարբերվում հարուստն աղքատից՝ դիտեք տեսանյութում: 

Մեկնաբանություններ