Լրահոս

Հարսանյաց տորթ, որը թխել և ձևավորել են 3 ամիս. աշխարհի ամենամեծ տորթը հայտնի հրուշակագործ Ազգամովի ձեռքի աշխատանքն է. ապշելու մեծություն (տեսանյութ)

Հարսանյաց տորթ, որը թխել և ձևավորել են 3 ամիս. աշխարհի ամենամեծ տորթը  հայտնի հրուշակագործ Ազգամովի ձեռքի աշխատանքն է. ապշելու մեծություն (տեսանյութ)

Եթե տեսնեք աշխարհում հայտնի ռուս հրուշակագործ Ռենատ Ագզամովի տորթերը, դժվար թե  միանգամից հասկանաք, որ դրանք տորթեր են։ Նրա ձեռքերում տորթերը վերածվում են արվեստի գործերի։ 

Դեռ փոքրուց տղայի մոտ նախապատվություններն արդեն ձևավորվել էին, քանի որ նրա հայրն էլ էր հրուշակագործ։ Ռենատի առաջին խոհարարական փորձերը սկսվել են 6 տարեկանից, իսկ  16 տարեկանում նա թխեել է իր առաջին տորթ գլուխգործոցը։ 

Իսկ հետո արդեն ստեղծեց իր տորթերի ցանցն ու սկսեց հաջորդաբար հաջողություններ գրանցել։

.

Նրա մշտական հաճախորդների թվում են Ալլա Պուգաչովան, Օլգա Բուզովան, Մալախովը, Բասկովը և այլ հայտնի ռուսաստանյան աստղեր։ 

Իսկ իր կյանքի ամենամեծ տորթը Ագզամովը թխել է հայտնի օլիգարխներից մեկի դստեր հարսանիքի համար։ Տորթն արժեցել է 8 մլն ռուբլի։

Այն կշռել է 4 տոննա, ունեցել 7 մետր երկարություն  և  3.5 մետր բարձրություն։ Տորթն անվանել են «Ցվինգեր պալատ», քանի որ այն բարոկկո ոճով կառուցված Դրեզդենի Ցվինգեր պալատական համալիրի նմանությամբ էր պատրաստված։  

«Չեմ նշի, ով էր պատվիրատուն, բայց կասեմ, որ այդ տորթն իմ կյանքի ամենադժվար և ամենաերկարատև տորթն է եղել։ Տորթի ներսում մոնիտորներ էին տեղադրված։ Տորթի մտահղացման վրա 3 տարի ժամանակ է պահաջվել, չնայած որ բուն պատրաստումն ու ձևավորումը տևել է  3 ամիս։ Այդ ամիսների ընթացքում ես ուղղակի ապրում ու շնչում էի այդ տորթով»։


 


 

Մեկնաբանություններ