Լրահոս

Հասարակական տրանսպորտում նկատում եմ, որ բարի դեմքերով ինչ-որ պապիկներ կոնֆետներ են բաժանում երեխաներին. քաղաքացին ահազանգում է

Հասարակական տրանսպորտում նկատում եմ, որ բարի դեմքերով ինչ-որ պապիկներ կոնֆետներ են բաժանում երեխաներին. քաղաքացին ահազանգում է

Խաչատուր Մարոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասարակական տրանսպորտում արդեն երկու անգամ է, ինչ նկատում եմ, որ բարի դեմքերով ու խնամված տեսքով ինչ որ պապիկներ կոնֆետներ են բաժանում երեխաներին։ Ինձ կասկածելի թվաց այն, որ թեպետ ծնողները կոնկրետ հրաժարվում են ընդունել «նվերը», այնուամենայնիվ անվրդով դեմքով պապիկները առանց որևէ ձայն հանելու, շարունակում են իրենց «բարեգործությունը»։

Իմ խորհուրդն է չընդունել կասկածելի «նվերը», իսկ եթե կուլտուրային զոհ եք գնացել, երբեք թույլ չտալ երեխային այն ուտել»:

Մեկնաբանություններ