Լրահոս

Հայ գերիների հարցը հասել է Չեչնիա. Ով է դիմել չեչենական կողմին ու քանի կին գերի ունենք. «Հրապարակ»

Հայ գերիների հարցը հասել է Չեչնիա. Ով է դիմել չեչենական կողմին ու քանի կին գերի ունենք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաև չեչենական շրջանակների հետ։

ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը և խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ