Լրահոս

Հայաստանում հաճախ ամուսնանում են` առանց ճանաչելու, ընկերություն են անում` առանց իրար լսելու. Նազենի Հովհաննիսյան

Հայաստանում հաճախ ամուսնանում են` առանց ճանաչելու, ընկերություն են անում` առանց իրար լսելու. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամեն մարդու կյանքի «դռան» հետևում մի ամբողջ աշխարհ է, միայն թե մարդ պիտի ցանկանա բացահայտել դիմացինին, ճանաչել նրան, հույզերը, ապրումներն ու թերություններն անգամ:

Հայաստանում հաճախ նույնիսկ ամուսնանում են` առանց ճանաչելու, ընկերություն են անում` առանց իրար լսելու կամ հասկանալու, ծնողը որդուն չգիտի, դուստրը` հորը, հարևանը` հարևանին. իրար ճանաչելու համար պետք է նախ` որոշում, համբերություն, սեր ու խոնարհություն: Մեր կյանքերի «պատուհանից» այն կողմ մի մեծ աշխարհ է, ուղղակի պետք է սովորել տեսնել»:

Մեկնաբանություններ