Լրահոս

Հայաստանում հաստատվում է բռնապետություն․ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է միահեծան իշխանություն, կանգ չի առնում ոչնչի առջև. Արթուր Վանեցյան

Հայաստանում հաստատվում է բռնապետություն․ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է միահեծան իշխանություն, կանգ չի առնում ոչնչի առջև. Արթուր Վանեցյան

Մեր հայրենիքը տնտեսական, քաղաքական և առողջապահական արհավիրքի մեջ է, որի մեղավորը այսօրվա իշխանությունն է, հայտարարել է Արթուր Վանեցյանը Գավառում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողության ժամանակ։

«Բայց միայն քննադատելով մեր խնդիրները չեն լուծվելու։ Մենք պետք է ձևակերպենք պետության զարգացման մեր պատկերացումները, որի հիմքում են անվտանգությունը, զարգացող տնտեսությունը, մեր գիտությունը, կրթությունն ու մշակույթը, - նշել է Արթուր Վանեցյանը։ 

Անդրադառնալով երկրում ծավալված վերջին իրադարձություններին՝ «Հայրենիք» կուսակցության նախագահը նշել է, որ Հայաստանում հաստատվում է բռնապետություն։ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է միահեծան իշխանություն, կանգ չի առնում ոչնչի առջև, քարուքանդ է անում պետության իրավական անվտանգության հիմքերը, բարոյալքում է մեր հասարակությունը։

«Նման գործելաոճին օր առաջ պետք է վերջ տրվի։ Դրա համար պետք է համազգային համախմբում, կարող ուժերի կոնսոլիդացիա»:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Ա. Վանեցյանը նշել է, որ «Հայրենիքը» պատրաստ է պայքարի, պատրաստ է համախմբման և հաղթանակի։

Մեկնաբանություններ