Լրահոս

Հայաստանում իշխանաթաղում է գնում, սրանք հայ ժողովրդի ոխերիմ թշնամին են, ես դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես անհնար է շարունակել. Պավլիկ Մանուկյան

Հայաստանում իշխանաթաղում է գնում, սրանք հայ ժողովրդի ոխերիմ թշնամին են, ես դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես անհնար է շարունակել. Պավլիկ Մանուկյան

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահություն հայտնեց, որ այսօրվա իշխանությունները մեր բանակի կենացը չեն խմում, հիմա պիղծ օրենքեր են անցկացնում համաճարակի անվան տակ:

«Այս վիրուսները կանցնեն, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին: Ես մոտակա ժամանակներս դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է: Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ դիմակահանդեսին են համատարած մասնակցում, չե՞ք տեսնում` ձեզ ուղղակի ծաղրում են, իրենց խնջույքները չե՞ք տեսնում, այնտեղ սոցիալական ապահովության սահմաններ չե՞ն պահանջում»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ իրավիճակն օրհասական է․« Չեք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ: Սարքել են լաբորատորիա Հայաստանը, փորձարկումներ է, որ կատարում են: Դուք չե՞ք տեսնում, որ իշխանությունը նետած է գետնին, ոչ թե գետնին, այլ կեղտի մեջ։ Հայաստանում իշխանաթաղում է գնում և մեծ շքերթով, դուք չե՞ք տեսնում, որ սրանք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, եթե չասեմ, որ նրանց ոխերիմ թշնամին են: Առավոտն էլ ճիշտ հակառակն է ասում, արդեն մոռանում է, թե ինչ է ասել»,- նշեց նա: 

Մեկնաբանություններ