Լրահոս

Հայկոն և Անահիտ Սիմոնյանը բաժանվել են. երգչուհին հաստատել է

Հայկոն և Անահիտ Սիմոնյանը բաժանվել են. երգչուհին հաստատել է

Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության լուրը վերջին շրջանում հայտնվել է հայկական տարբեր լրատվամիջոցներում, սակայն հայտնի զույգը հրաժարվում էր մեկնաբանել այն: Եվ միայն այսօր երգչուհին որոշել է խախտել լռությունը:

Նա իր և Հայկոյի բաժանության մասին խոսել է Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» խորագրով առցանց նոր նախագծի շրջանակում: Նազենին ուղիղ եթերում զրուցում է հայտնի ընկերների հետ:

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն որդի ունեն: Արմանն 8 տարեկան է: Երգչուհին նշել է, որ աշխատում են այնպես անել, որ տղայի համար իրենց բաժանությունը սթրեսային չլինի:


 

Մեկնաբանություններ