Լրահոս

Հայտնի դարձավ հարսանիքի ժամանակ մահացած հարսնացուի մահվան պատճառը

Հայտնի դարձավ հարսանիքի ժամանակ մահացած հարսնացուի մահվան պատճառը

Մոսկվայում հարսանեկան խնջույքի ժամանակ հարսի մահվան պատճառը դարձել է անաֆիլակտիկ շոկը, որն առաջացել է ընկույզներից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 25-ամյա կինը մանկուց ալերգիա է ունեցել ընկույզներից, դրա մասին նախազգուշացվել է սրահի ողջ անձնակազմը:

Ինչպես հետո պարզվել է, սեղանին դրված են եղել ընկույզի կտորներ պարունակող կոնֆետներ: Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ հարսը մի քանի կոնֆետ է կերել ու սկսել շնչահեղձ լինել:

Վրա հասած շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Անաֆիլակտիկ շոկը շատ ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է: Այն դրսևորվում է ջերմության բարձրացմամբ, առատ քրտնարտադրությամբ, գլխացավով ու սրտի շրջանում ցավով, ճնշման իջեցմամբ, շնչարգելությամբ ու ուշագնացությամբ:

Մեկնաբանություններ