Լրահոս

Հայտնի է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնի անունը

Հայտնի է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնի անունը

Առողջապահության համաշխարհայիյն կազմակերպության՝ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի խոսքով՝ ներկա պահին Հարավային Ամերիկան համարվում է COVID-19 վիրուսի էպիկենտրոն։ «Մենք նկատում ենք հարավամերիկյան երկրներում վարակվածության դեպքերի մեծ աճ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ երկրներից առավել տուժածը Բրազիլիան է։ Ռայանը նշել է, որ Բրազիլիայում ավելի քան 290 հազար հաստատված դեպք կա և մոտ 19 հազար մահ։

Վարակվածների մեծ մասը Սան-Պաոլոյից են, սակայն վարակվածության բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռիո դե Ժանեյրոյ, Պերնամբուկու և Ամազոնաս նահանգներում։

Մեկնաբանություններ