Լրահոս

Հայտնի է, թե երբ կավարտվի համավարակը

Հայտնի է, թե երբ կավարտվի համավարակը

Չինաստանի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Չժուն Նանշանը, կանխատեսել է, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակը կավարտվի մինչև 2021 թվականի գարնանը, գրում է «People's Daily» թերթը:

Համաճարակաբանը նշել է, որ համաճարակը չի կարող ավարտվել այս տարվա ձմռանը, բացի այդ, համավարակի լայնածավալ երկրորդ ալիք չի սպասվում: Նանշանը նաև նշել է, որ կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը կարող է ավելանալ ձմռանը:

Նանշանը հավելել է, որ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու համար երկրները պետք է ճիշտ ժամանակին կարճ ժամկետով խիստ միջոցներ ձեռնարկեն՝ ներառյալ օդային ճանապարհորդության սահմանափակումները ու ուսումնական դասընթացների չեղարկումը:

Մեկնաբանություններ