Լրահոս

Հայտնի է, թե ովքեր են կորոնավիրուսով վարակված պատգամավորները

Հայտնի է, թե ովքեր են կորոնավիրուսով վարակված պատգամավորները

Այսօր ֆեյսբուքյան իր էջում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշել էր, որ վարակված է կորոնավիրուսով։


Այնուհետև կորոնավիրուսով վարակվելու լուրերը հաստատեց նաև պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Երեկ էլ պարզ դարձավ. որ ինքնամեկուսացել է ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Կա՞ն արդյոք էլի վարակված պատգամավորներ. ArmDaily.am-ը փորձել է ճշտել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից, նա պատասխանել է. «Կան ինքնամեկուսացվածներ, ովքեր շփում են ունեցել վարակակրի հետ։ Կորոնավիրուսի թեստ է հանձնել «Իմ քայլ»-ի պատգամավոր Ծովինար Վարդանյանը, սակայն դեռ թեստի պատասխանը չկա»։

Ինչ վերաբերում է այսօր ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատանալուն, ի դեպ նա վերջերս էլ գրառում էր արել այն մասին, որ իր ծնողներն են վարակված կորոնավիրուսով, արդյոք նրա մոտ կասկածվում է կորոնավիրուս, Մինասյանը նշեց, որ Աբրահամյանի մոտ ճնշման հետ կապված խնդիրներ են եղել։

Մեկնաբանություններ