Լրահոս

Հայտնի իրանցի բլոգերը մեղադրվում է աստվածանարգության մեջ (լուսանկարներ)

Հայտնի իրանցի բլոգերը մեղադրվում է աստվածանարգության մեջ (լուսանկարներ)

2017 թվականին Սահար Թաբարը, ով իբր 50 պլաստիկ վիրահատություն էր կատարել Անջելինա Ջոլիին նմանվելու համար, ավելի ուշ պարզվել է որ այդ ամենը ֆեյք է:

Հայտնի իրանցի բլոգերը աշխարհում հայտնի է դարձել իր լուսանկարներում հանդես գալով զոմբի կերպարով: Նրան վերջերս ձերբակալել են աստվածանարգության, բռնություն սադրելու և երիտասարդների շրջանում կոռուպցիան խրախուսելու մեղադրանքով: Թե կոնկրետ ինչ դեպքերն են արձանագրվել, որոնք հիմք են հանդիսացել բլոգերին ձերբակալելու համար, աղբյուրները  չեն նշում:

Նրա ինսթագրամյան էջը, որի հետևորդների թիվը հասնում է 27 000-ի, այս պահին փակված է: Պարզվել է, որ Սահարի լուսանկարների մեծ մասը մոնտաժված են, որոշ լուսանկարներում նա նույնիսկ հայտնվում էր քթի վրա վիրակապով, իբր ռինոպլաստիկա է արել: Ավելի ուշ Սահարը հերքեց 50 պլաստիկ վիրահատություն անելու լուրերը և այն, որ ուզել է նմանվել հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին: Նա ասել է, որ վիրահատել է քիթն ու շրթունքները, լիպոսակցիա արել, սակայն իր լուսանկարների մեծ մասում տեղ գտած կերպարներն ընդամենը լավ գրիմի և ֆոտոմոնտաժի արդյունք է:


 


 


 

Մեկնաբանություններ