Լրահոս

ՀՀ բարձրագույն պետական ամբիոնից հայտարարվեց , որ Շուշին ազերական քաղաք է: Ուզում եմ ասել հետևյալը. Արմեն Երանոսյանի կոշտ անդրադարձը

ՀՀ բարձրագույն պետական ամբիոնից հայտարարվեց , որ Շուշին ազերական քաղաք է: Ուզում եմ ասել հետևյալը. Արմեն Երանոսյանի կոշտ անդրադարձը

Արմեն Երանոսյանը գրում է. Վայ ուրացողին
Ավելի լավ , ո՞վ կարող էր ասել ու ապացուցել , որ Շուշին ադրբեջանական քաղաք է , իսկ հայերը զա վթիչ; Թուրքերը մի ողջ պետբյուջե պետք է գեներացնեին այս թեզը առաջ տանելու համար, իսկ հիմա , ՀՀ ղեկավարը ինքը ,, արդարամտորեն,,

ՀՀ բարձրագույն պետական ամբիոնից հայտարարեց , որ Շուշին ազերական քաղաք է: եվ քանի որ 90% ազեր բնակչություն է ունեցել մինչ անկախություն , ապա նաև կովկասի թաթարների մշակույթով հագեցած ; խոսք չկա ,եթե ժողովրդի ընտրյալն է պնդում, իսկ պառլամենտական մեծամասնությունը հաստատում , ապա համաձայն է նաև ժողովուրդը :

Մի գուցե վաղը կովկասի թաթարները հայեցակարգով ամրապնդեն , որ 1920թ 20000 հայեր զա վթել էին Շուշին և ազգանվեր գեներալ Սուլթանովը մի բուռ հայրենասեր քուրդ եւ թաթար զինվորներով ազատագրեց հնագույն օղուզ- թուրք -թաթարական Շուշին ; Դե քանի , որ ըստ մեր ղեկավարության Շուշին

ինչպե՞ս կարող էր լինել հայկական, եթե այն մինչ Արցախի անկախության պատե րազմ ադրբեջանական քաղաք էր , ապա 1920թ էլ Շուշիում կոտ որված 20 000 հայերը դրանք բնիկ շուշեցիներ չէին այլ զա վթիչ բանակ: Այս ,,ադամանդյա,, տրամաբանությամբ մելիք Շահնազարը ամենևին էլ հայրենիքի դավա ճան չէր,

այլ ուղղակի Անտիկ ժամանակներից Արցախում ապրած ջիվանշիր ցեղի կողմից, զինվորագրված հայ , որին փանահը՝ ցեղի առաջնորդը, մեծահոգաբար նվիրեց մաքուր թուրքական Ավետարանոցը; եթե ՀՀ ղեկավարը ճիշտ է, ապա ճիշտ նաև այն ,որ Հայաստանում հայերը այժմ կասկածի տակ են , ՀՀ -ն հայերի»նն է ,թե՞ բռնազավթ ված խեղճ թուրքերից , Չէ՞ որ Ամասիայի

շրջանը մինչև Շուշիի հետ համարժեք անկախացում ,նույնպես 90% թուրքեր էին, Վարդենիսը 70% և այլն: Ամեն ինչ ընթանում է երկաթյա տրամաբանությամբ… Գրականություն և պատմություն դպրոցում պետք չեկող գիտություններ են ; Հնարավոր է կհետաքրքրվեք՝ ինչ կապ ունի այստեղ գրականությունը , այնքանով , որ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի գրական իր հանճարը , որը դաստիրակում է սերունդ և սերունդներ, միմիայն ազգային եսից ու պատվից ելնելով :

Ինձ համար դա Րաֆֆին է , իմ կուռքը , որին անվանում եմ նաև հայկական հոգու ճարտարապետ : Հայաստանին պետք է Ղեկավար , որ կհասկանա ու կունենա, Րաֆֆու ուսուցանած միտքը ՝ գաղափարը ու շա՜տ կցանկանայի , որ նա ՀՀ ներկայիս ղեկավարող վերնախավին պարտադրեր օրն ի բուն կարդալ այդ մեծ հային ; Կարդալ հատկապես ,,Դավիթ Բեկի ,, այն հատվածը , երբ Բեկը Տաթևի իսլամ ընդունած ու հայրենիքը ուրացած մելիք բաղրիին , ստիպեց 12 օր Շինուհայրի վանքում անընդհատ կրկնել ,, Լու՛յս Լուսավորիչի հավատին , Վա՜յ ուրացողին,, և ,,,,,,

Մեկնաբանություններ