Լրահոս

Հնարավոր է, որ Ռուբեն Հայրապետյանի օրոք ամեն բան նորմալ չէր, բայց կար կարգապահություն. Օզբիլիս

Հնարավոր է, որ Ռուբեն Հայրապետյանի օրոք ամեն բան նորմալ չէր, բայց կար կարգապահություն. Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մամուլի ասուլիս է հրավիրել եւ պատասխանել լրագրողների հարցերին.

«Այն, ինչ ցանկանում եմ ասել ոչ իմ համար եմ ասում, ոչ էլ «Փյունիկի», այլ Հայաստանի առաջնության համար: Երեկ բոլորս տեսանք, թե ինչ պատահեց Էրիկ Վարդանյանի հետ: Ինքն էլ գիտի, որ սխալ վարվեց եւ հասկանում է, որ մեղավոր է: Երբ մենք խաղում էինք «Լոռիի» հետ, մրցակցի դաշտում 70-րդ րոպեի սահմաններում մրցավարը սուլում է եւ հնչում են վերջին կարգի վիրավորանքներ ու հայհոյանքներ: Եթե իրեն այդպես պահողը չի պատժվում, ապա չպետք է պատժվի նաեւ Էրիկը: Այնուհետեւ դրանից մի քանի րոպե անց ստադիոնից լսվում է բացականչություններ՝ «էդ կապիկի ոտքը ջարդեք». դա ուղղված էր Վարդանյանին:

Դրանից հետո այդ մարդը մեզ հետ օդանավով գալիս է, որ «բալետ անի էդ կապիկներին». սա ուղղակի ամոթ է: Հնարավոր է, որ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ամեն ինչ նորմալ չէր, բայց կար կարգապահություն: Ես արդեն 29 տարեկան եմ ու իմ կարիերայի ընթացքում շատ բան եմ տեսել: Հիմա եկել եմ Հայաստանում խաղալու համար: Շուտով կդառնամ 30, Հենոն նույնպես 30 է, Մարսկոսը 35, ո՞վ պետք է գա մեր հետեւից, երիտասարդական հավաքականներից քանի՞ հոգի է խաղում Բարձրագույն խմբում: Եթե դուք այս իրավիճակը համարում եք լավ, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Եթե ֆուտբոլ է բիզնես է, պետք է ընդհանուր մեկ թիմ հավաքել եւ խաղալ Չեմպիոնների Լիգայում, բայց դա հարցի լուծում չէ: Պետք չէ կանգնել նույն տեղում: Շատ բաներ պետք է փոխենք եւ առաջ գնանք, չէ՞, որ 2004-ին Հունաստանն էլ հաղթեց Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Օզբիլիսը:

Օզբիլիսի հիանալի գոլերից մեկը տեսանյութում.

Մեկնաբանություններ