Լրահոս

Հոկտեմբերի 1-ին Երեւանում փողոցներ փակ կլինեն

Հոկտեմբերի 1-ին Երեւանում փողոցներ փակ կլինեն

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 1-ին Երեւանի մի շարք փողոցներում երթեւեկությունը սահմանափակվելու է:

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08:00-17:00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Ժամը 12:00-17:00-ը փակ են լինելու նաեւ Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, եւ ժամը 17:00-20:00-ը Պռոշյան եւ Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

 

Մեկնաբանություններ