Լրահոս

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից երկուսին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից երկուսին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

Ռուսաստանցի քննիչները հայտարարել են, որ Խաչատուրյան քույրերից երկու ավագները պետք է մեղադրվեն սպանության հոդվածով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հավելելով, որ քույրերի երկարատև ֆիզիկական և հոգեբանական տառապանքների առկայությունը որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվելու:

Նշվում է, որ մեղադրանքի հաստատման դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Քույրերից կրտսերի համար, որը սպանության պահին 17 տարեկան է եղել, քննությունն առաջարկում է հարկադիր հոգեկան բուժում անցկացնել:

Երեք քույրերը սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսին:​ Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարությունում ասված է, որ երկու ավագ քույրերը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթն ու ծանրությունը: Խաչատուրյան քույրերը խոստովանել են, որ դանակ և մուրճ են օգտագործել իրենց 57-ամյա հորը սպանելու համար, քանի որ նրա կողմից ֆիզիկական և սեռական բռնության են ենթարկվել: 230,000 մարդ ստորագրել է Ռուսաստանի իշխանություններին ուղղված խնդրագիրը, որով նրանք խնդրում են քրեական պատասխանատվության չենթարկել երեք քույրերին:

Մեկնաբանություններ