Լրահոս

Հունաստանում անցկացրել են առնանդամի փառատոնը (տեսանյութ, լուսանկար)

Հունաստանում անցկացրել են առնանդամի փառատոնը (տեսանյութ, լուսանկար)

Ամեն տարի հունական փոքր Տիրնավոս քաղաքում անցկացվում է առնանդամի փառատոն (Bourani)։ Այդ օրը մարդիկ հավաքվում են հրապարակում՝ խորհրդանիշներով, որպեսզի տոնեն գարնան գալն ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու օրգանիզմում, և պտղաբերություն խնդրեն։

Տոնի կապակցությամբ Հունաստան են այցելում  հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից։ 

Փառատոնը սկսել են տոնել 1898 թվականից։ Այն ավարտվում է, երբ յուրաքանչյուր բնակիչ սպանախից պատրաստված ապուր է ուտում հսկա առնանդամ հիշեցնող գդալից։ Այդ օրը սեռական օրգանի տեսքով են թխվում նույնիսկ հացերը։ 

Հունական ուղղափառ եկեղեցին բազմիցս փորձել է արգելել փառատոնը՝ հեթանոսական արմատների պատճառով, բայց ինչպես տեսնում ենք, դեռ արդյունքի չի հասել։ 


 


 


 

Մեկնաբանություններ