Լրահոս

Հունիսին 20 հազար հիվանդ կլինի՝ հարյուրավոր մահերով․ վարչապետ

Հունիսին 20 հազար հիվանդ կլինի՝ հարյուրավոր մահերով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկվելիք միջոցառումներից։

Նա ասել է, որ այսօր ունեցած տվյալները հաշվի առնելով, կանխատեվում է, որ մայիսի 29-ին 10-ը հազար հիվանդ կլինի, հունիսի 12-ին 20 հազար հիվանդացություն կարձանագրվի, կավելանան մահվան թվերը՝ հասնելով հարյուրների։

Ըստ կանխատեսումների՝ վերակենդանացման բաժինները լցված կլինեն պացիենտներով, ու մարդկանց չենք կարող օգնություն ցույց տալ, ասել է վարչապետը։

Սրանից խուսափելու միայն մի ձև կա՝ պահպանել կանոնները։

Վարչապետն ասել է՝ կորոնավիրուս կա ու պետք չի հավատալ ստի տեսություններին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկնաբանություններ