Լրահոս

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: 

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Հայկական կողմում զոհեր չկան, ադրբեջանական կողմն ունի 2 զոհ, 5 վիրավոր:

Banak.info մասնագիտացված կայքի ձեռքի տակ են հայտնվել, հայկական դիրքերի չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև:

Մեկնաբանություններ