Լրահոս

ՀՐԱՏԱՊ. Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժվող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

ՀՐԱՏԱՊ. Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժվող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրում է.

«Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»:

Մեկնաբանություններ