Լրահոս

Հրեշն ու գեղեցկուհին. ով է այս հսկա վիկինգը և ինչ դեր է խաղացել նա «Գահերի  խաղը» սերիալում (լուսանկար, տեսանյութ)

Հրեշն ու գեղեցկուհին. ով է այս հսկա վիկինգը և ինչ դեր է խաղացել նա «Գահերի  խաղը» սերիալում (լուսանկար, տեսանյութ)

Ուժային աթլետ Հավթեր Բյորնսը  իր փառքի գագաթնակետին հասել է  «Գահերի  խաղը»  սերիալի ժամանակ: Այնտեղ նա խաղում էր 2 մետրանոց  Գրիգորի Կլիգանի դերը, որը ընդամենը երկու մատով կարող էր այն աշխարհ ուղարկել ցանկացածի:

Բայց միայն տեսեք թե ինչ մատնաչափիկ է ընտրել այս հսկան, որպես իր կյանքի ուղեկից:  Կինը երկու անգամ կարճ է նրանից, թեև դա ամենևին չի խանգարում այս հսկային երջանիկ լինել և լավ ժամանակ անցկացնել կնոջ հետ: 


Հավթերը մեկ անգամ չէ որ հիացրել է բոլորին իր հսկա մկաններով և չափսերով: Նա ունի աշխարհի տարբեր ուժային մրցույթների տիտղոսները: Սակայն ամենակարկառունը թերևս  2015 թ. ստացած  «Ամենաուժեղ վիկինգն աշխարհում» տիտղոսն է, այս մրցույթին նա  քարշ է տվել  650կգ-ոց և  10 մետր երկարությամբ գերան և սահմանել միակ ռեկորդը: 


 

Հավթեր Բյորնսը ծնունդով Իսլանդիայից է, ունի 206մ հասակ: Նրա ընտանիքում նույնպես բոլորը հսկաներ են: Հասակը փոխանցվում է ժառանգաբար: Պապը՝  204սմ է, հայրը՝  203 սմ: Իսկ նման մկանոտ մարմինը պահելու համար իհարկե պետք են ինտենսիվ ուժային պարապմունքներ  և օրվա ընթացքում քաշը պահելու համար ուտել  10 000 կիլոկալորիա: 


Ինչպես է պարապում հսկան. դիտեք տեսանյութը՝

Մեկնաբանություններ