Լրահոս

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել աղոթել Լիբանանի և Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի համար: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Եկեք աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար, եկեք աղոթենք Լիբանանի համար, որպեսզի իր բոլոր սոցիալական, քաղաքական և կրոնական հատվածների հանձնառությամբ այս ողբերգական և ցավալի պահին երկիրը կարողանա դիմակայել և միջազգային համայնքի աջակցությամբ հաղթահարի այս ծանր ճգնաժամը»,- ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք՝ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը, 4000-ից ավելի մարդ վիրավոր է, կան հարյուրավոր անհետ կորածներ:

Մեկնաբանություններ