Լրահոս

Հսկողությունը լինելու է ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ ու զգացմունքային պահ. Փաշինյանը 2-3 օր ժամանակ և խիստ հրահանգ տվեց իրավապահներին

Հսկողությունը լինելու է ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ ու զգացմունքային պահ. Փաշինյանը 2-3 օր ժամանակ և խիստ հրահանգ տվեց իրավապահներին

Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել և հանձնարարել, որ հակահամարճարակային կանոնները պետք է պահպանվեն՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին՝ ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ։ Վարչական կամ այլ հարկադրանքի միջոցների ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին։ Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում, ուրեմն նախապես պետք է մտածի, որ այդ վաճառքը պետք է կազմակերպի Պարետատան սահմանած կանոներով։ Մենք կանգնած ենք երկու փաստի առաջ՝ կամ գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով՝ երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցելով՝ հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը»,- ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություններ