Լրահոս

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` Հայաստանի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում  գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը ՀՀ սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին կարող է ներկայացնել ծնողը կամ այլ անձ:

Դիմողը ներկայացնում է՝

1) դիմում,

2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ չստանալու մասին տեղեկանք,

 3) երեխայի ծննդյան վկայական, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ չստանալու մասին տեղեկանք,

Խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

3) երեխայի ծննդյան վկայական, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ չստանալու մասին տեղեկանք,

4) եթե դիմումը ներկայացնում է այլ անձ` նաև այդ անձի` անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ չստանալու մասին տեղեկանքը:

Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ (փոխանցվում է ծնողի բանկային հաշվին) կամ կանխիկ եղանակով (վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով): Անկանխիկ եղանակով երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է հետևյալ բանկերում բացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով.

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ

«Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

«Արցախբանկ» ՓԲԸ

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ

 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ

 «Արարատբանկ» ԲԲԸ

Խնամքի նպաստի ամենամսյա չափը 18000 դրամ է:

Մեկնաբանություններ