Լրահոս

«Իհարկե, ես ձգել եմ դեմքիս մաշկը». 70-ամյա երգչուհին վերջապես խոսել է պլաստիկ վիրահատությունների մասին

«Իհարկե, ես ձգել եմ դեմքիս մաշկը». 70-ամյա երգչուհին վերջապես խոսել է պլաստիկ վիրահատությունների մասին

70-ամյա հանրահայտ ռուս երգչուհի Ալլա  Պուգաչովան օրերս անկեղծացել է  և խոսել իր արտաքին տեսքի մասին։ Նա պատմել է, որ դեմքը ձգելու համար դիմել է պլաստիկ վիրահատությունների օգնությանը և քանի որ իրեն ընդհանուր նարկոզ չի թույլատրվում, նա դեմքի վրա փոքրի կոսմետիկ վիրահատություններ է անում՝ տեղային թմրեցումով։ 

Վերջին վիրահատությունից նա շատ գոհ է, թեև երկրպագուների մեծ մասը հիասթափված է՝ նշելով, որ անհաջող են ձգել դեմքի մաշկը և երգչուհու բերանը նույնիսկ մի կողմի վրա է։ 

Ամեն դեպքում երգչուհին գոհ է, նա նաև նշել է, որ երբեք չի օգտվում թելային լիֆտինգից, բացի այդ ընդգծել է իր մաշկի ժառանգական ձգությունը, որը իրեն թույլ է տվել  մեծ տարիքում միայն դիմել վիրահատության։

Ընդհանրապես Պուգաչովան իր մշտապես թարմ արտաքինի համար մի քանի գաղտնիք է հայտնել. «Հիմնականում հանգստանում եմ տանը, սիրում եմ սաունա մտնել ու ամեն օր համարյա լողում եմ լողավազանում, և իհարկե  իմ ամենասիրելի զբաղմունքը՝ պառկել տան բազմոցին ու գիրք կարդալ։  Ահա և ողջ գաղտնիքը»։ 


 

Մեկնաբանություններ