Լրահոս

Իմ դուստրը պեսկետարիան է. Քիմ Քարդաշյանը՝ իրենց ընտանիքի սնվելու մասին

 Իմ դուստրը պեսկետարիան է. Քիմ Քարդաշյանը՝ իրենց ընտանիքի սնվելու մասին

Քիմ Քարդաշյանը իր  բլոգներից մեկում երկրպագուների և հետևորդների հետ  քննարկել է իրենց ընտանիքի գաստրոնոմիական նախապատվությունները։ Երբ հերթը հասել է մսակերությանը, Քիմը շեշտել է՝ «ոչ մի միս»։ Իհարկե դժվար է հայտնի հայուհուն բուսակեր պատկերացնելը, հատկապես, երբ նա հաճախ է ախորժալի տեսքով սթեյքերի լուսանկարներ տեղադրում իր բլոգներում։ 

Ընդհանուր առմամբ, Քանյեն և Քիմը  փորձում են իրենց սննդակարգից հանել մսեղենը, որպես օրգանիզմի համար վնասակար մթերք և օգտագործել միայն բուսական սնունդ։

Իսկ թե ինչ սնունդ է օգտագործում նրանց մեծ դուստրը՝ Նորթը,  Քիմը  նշել է, որ Նորթը իրեն պեսկետերիան է համարում։ Դա նշանակում է, որ նա կարող է ուտել ձկնեղեն, ծովամթերքներ, կաթնամթերք, հավկիթ, իսկ միսը բացառվում է նրա սննդակարգում։

Մեկնաբանություններ