Լրահոս

Ինչ չի կարելի անել երկուշաբթի օրը. հնուց եկած սովորություններ

Ինչ չի կարելի անել երկուշաբթի օրը. հնուց եկած սովորություններ

Երկուշաբթին միշտ համարվել  է ծանր օր և հենց այդ պատճառով այդ օրը նոր գործ չարժե սկսել, օրինակ տուն կառուցել,  կամ մեկնել հեռավոր ճամփորդության: Դա լուսնի օրն է:

Երկուշաբթի օրը փող պարտք մի վերցրեք, այլապես հնարավոր է պարտքերի մեջ թաղվեք: Այդ օրը մարդիկ անկախ իրենցից դյուրագրգիռ են,  ոչ մի արժեք չունեցող բառերն ու արտահայտությունները կարող են  մեծ վեճի ու կռվի առիթ դառնալ: Ջանացեք հանգստություն պահպանել:

Խուսափեք այդ օրը մուգ գույնի, հատկապես սև գույնի հագուստ կրելուց, ցանկալի է սպիտակ, բաց մոխրագույն կամ արծաթագույն հագուստ կրել:  Իսկ փիրուզագույն ու  բաց կանաչ հագուստն այդ օրը ուղղակի ձեզ շլացնող տեսք կհաղորդի, դեպի ձեզ կուղղվի փողի էներգիան:

Աշխատեք այդ օրը տոնակատարություններ չկազմակերպել:

Աշխատավայրում երկուշաբթի օրերին եղեք ավելի զգույշ ու խոհեմ: Երկուշաբթի օրերին լավ չէ լողանալը:

Ստեղծագործ մարդիկ լավ կլինի երկուշաբթի օրերին մի կողմ դնեն գրիչը, վրձինը,  որովհետև մուսաներն այդ օրը կարծես քնած են:

Երկուշաբթի օրերին մի զբաղվեք բանկային գործարքներով, եթե հնարավոր է հետաձգել, ապա դա թողեք  հինգշաբթի օրվան, քանի որ այդ օրը շատ հաջողակ է  բանկային ցանկացած տեսակի գործարքների համար:

Երկուշաբթի օրը մի զբաղվեք տան մաքրությամբ, կարելի է թեթևակի մաքրել:

Սնահավատություն են է թե  ճշմարտություն վերը թվարկվածները, կարող եք դատել միայն դուք՝ ելնելով երկուշաբթի օրերին ծավալած ձեր գործունեությունից  և դրանց ընթացքից: 


 

Մեկնաբանություններ