Լրահոս

Ինչ է կորոնավիրուսը, և ինչու է անցյալ դարում հայտնաբերված այս վիրուսը գլուխ բարձրացրել. բժշկական տեսակետ

Ինչ է կորոնավիրուսը, և ինչու է անցյալ դարում հայտնաբերված այս վիրուսը գլուխ բարձրացրել. բժշկական տեսակետ

Կորոնավիրուս, չինական թոքաբորբ կամ միջինասիական շնչառական համախտանիշ. սրանք առողջական նույն խնդրի տարբեր անվանումներն են:

Կորոնավիրուսները հայտնաբերվել են անցյալ դարի 60-ական թվականներին, սակայն վերջին տասնամյակում ի հայտ են եկել նոր տարատեսակներ: Կորոնավիրուսի նոր ենթատեսակի ծագումը և սկզբնաղբյուրը հայտնի չէ: Ենթադրվում է, որ (կորոնավիրուս) 2019-nCoV-ով վարակված առաջին մարդիկ առընչություն են ունեցել Չինաստանի Ուհանա բնակավայրի ծովամթերքի շուկայի հետ: Այդ մարդիկ 2019-ի դեկտեմբերին սկզբին կամ աշխատել են այդ շուկայում կամ` այցելել: Բացի ծովամթերքի մեծ տեսականուց, վերոհիշյալ շուկայում վաճառում են ընտանի թռչուններ, չղջիկներ, օձեր և Չինաստանում սննդի մեջ օգտագործվող այլ կենդանիներ:

Սկզբում հիվանդության տարածումը բացառապես կապվում էր կենդանիներից մարդուն փոխանցման ուղիներին: Հետագայում պարզ դարձավ, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող է լինել նաև մարդուց մարդուն ճանապարհով: Այսինքն՝ հարուցիչը զոոանտրոպոնոզ է:

Փոխանցումը տեղի է ունենում կոնտակտի ժամանակ, անմիջական հպման (ձեռքերի միջոցով) կամ օդակաթիլային ճանապարհով (հազ, փռշտոց): Արտաքին միջավայրում վիրուսը կենսունակությունը պահում է մինչև 3-6 ժամ:

Միջինասիական շնչառական համախտանիշի գաղտնի՝ ինկուբացիոն շրջանը տևում է 2-14 օր: Հիմնական ախտանշաններն են՝

  • տենդը

  • հազը

  • շնչարգելությունը

Հատկապես ծանր ընթացք է ստանում վիրուսի պատճառով զարգացած թոքաբորբը:

Բացի տենդից, հազից և շնչարգելությունից նկատվում են նաև ընդհանուր ախտանշաններ՝ թուլություն, աշխատունակության անկում, քթահոսություն, փռշտոց և այլն:

Ախտորոշումն արվում է համապատասխան թեսթերով:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս չկա: Կանխարգելման համար հարկավոր է իրականացնել ընդհանուր միջոցառումներ.

Խուսափել հատկապես շնչառական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփումից

Հաճախակի լվանալ ձեռքերը և դեմքը

Օդափոխել սենյակները

Բուժումը

Հակավիրուսային հատուկ բուժում 2019-nCoV կորոնավիրուսով վարակված մարդկանց համար չկա: 


 

Մեկնաբանություններ