Լրահոս

Ինչ է թույլատրվում վերցնել հյուրանոցի համարից (S տառի կանոնը)

Ինչ է թույլատրվում վերցնել հյուրանոցի համարից (S տառի կանոնը)

Ցավոք հյուրանոցի համարից վերցված որոշ հուշանվերներ կարող են շատ թանկ նստել ձեզ վրա՝ տուգանքից ընդհուպ մինչև կալանավորում։

Այդ իսկ պատճառով պետք է հստակ իմանալ այն  իրերը, որոնք թույլատրվում են վերցնել հյուրանոցի համարից։

Իհարկե կա հստակ ապրանքների ցանկ, որտեղից  հանգիստ կարող եք վերցնել ձեր ուզած ապրանքը առանց որևէ խղճի խայթի։  Որպես կանոն, դրանք սպառվող ապրանքներն են, որոնք ընդգրկված են հյուրանոցի համարի գնի մեջ։ Դրանք շամպուններն են, գելերը, բալզամները։

Շատ հյուրանոցներում գոյություն ունի  «S  տառի կանոնը»։  Սա նշանակում է, որ  անգլերեն  S տառով սկսվող փոքրիկ իրերը կարող եք վերցնել հյուրանոցի համարից՝ ասեղ-թելեր, միանգամյա հողաթափեր, սապոններ,  շամպուններ և այլն։ 

Դե բնականաբար բլոկնոտն ու գրիչը նույնպես կարող են մտնել այդ ցանկի մեջ։ Հազիվ թե  հյուրանոցի ադմինիստրացիան քրքրի ձեր պայուսակը հյուրանոցի անվանական գրիչն ու բլոկնոտը հետ վերադարձնելու համար։

Իսկ այ խալաթները, սրբիչները և նման այլ ատրիբուտներ վերցնելը կատեգորիկ արգելվում է։ Եթե ձեզ նույնիսկ շատ է դուր եկել հյուրանոցի փափուկ խալաթներն ու սրբիչները, ապա դուք կարող եք  հյուրանոցի ադմինիստրացիայից հետաքրքրվել, ինչպես կարող եք ձեռք բերել նման իրեր։

Մեկնաբանություններ