Լրահոս

Ինչ հիվանդությունների մասին են հուշում մուգ շրջանակներն աչքերի շուրջ (VIDEO)

Ինչ հիվանդությունների մասին են հուշում մուգ շրջանակներն աչքերի շուրջ (VIDEO)

Բժիշկները պնդում են, որ աչքերի շուրջ մուգ շրջանակները ոչ միայն անքնության և հոգնածության, այլև՝ առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող են լինել:

Մասնագետները նշում են, որ աչքերի տակ կապտուկները հանդիպում են շատ նուրբ և բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ: Իրականում այդ մուգ հատվածները հենց  արյունատար անոթներն են, որոնք թափանցում են մաշկի տակից: Տարիների ընթացքում դրանք ավելի շատ են ընդգծվում, քшնի որ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը: 

Օրինակ ջրազրկումը կամ ջրի քիչ օգտագործումը  շատ բացասաբար է անդրադառնում աչքերի շուրջ ձևшվորված մուգ շրջանակների վրա:  Քանի որ քիչ քանակությամբ ջուրը  գնում է կենսական նշանակություն ունեցող օրգանների ուղղությամբ, այդպես էլ չհասնելով աչքերի տակ գտնվող  հատվածին: 

Սակայն երբեմն մգեցվածության լուրջ պատճառ կարող են  լինել  սրտի և անոթների հետ կապված խնդիրները: 

Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ջուր օգտագործել, իսկ եթե, այնուամենայիվ, մուգ շրջանшկները գնալով մգանում են, պարտադիր դիմեք բժշկի:

Իսկ թե ինչպես վերացնել մգեցվածությունը աչքերի տակ, դիտեք՝ տեսանյութում: 

Մեկնաբանություններ