Լրահոս

Ինչ մթերքներ չպետք է գնել սուպերմարկետներում

Ինչ մթերքներ չպետք է գնել սուպերմարկետներում

Կան որոշ մթերքներ, որոնք չպետք է խանութից հասնեն մեր խոհանոց, քանի որ դրանք ավելի շատ վնասակար են, քան օգտակար: 

 Եվ այպես, ինչ մթերքների կողքով պետք է անտարբեր անցնել սուպերմարկետներում:

1. Փաթեթավորված կանաչեղեն

Ավելի լավ է կանաչեղենը գնեք շուկաներից, քանի որ դրանք ավելի թարմ  են: Իսկ սուպերմարկետներում փաթեթավորած կանաչեղենը կարող է ընդամենը թարմ տեսք ունենալ փաթեթավորման արդյունքում և օրերով շարված մնա դարակների վրա: 

2. Հացաբուլկեղեն

Սուպերմարկետում վաճառվող հացաբուլկեղենը ոչ մի ընդհանուր բան  չունի թարմ թխվող հացի հետ, հատկապես երբ գայթակղիչ տեսք ունեցող հացերի բաղադրությունն անհայտ է:  Ձեր իսկ  բարօրրության համար խորհուրդ  է տրվում հացաբուլկեղները գնել այնտեղ, որտեղ թխվում է:

3. Փաթեթավորված համեմունքներ

Համեմունք արտադրող համարյա բոլոր ընկերությունները պարտադիր օգտագործում են հավելումներ, որոնք այդքան էլ լավ ազդեցություն չունեն մեր օրգանիզմի վրա: Ցանկալի է համեմունքները գնել մասնագիտացված խանութներից: 

4. Ընդեղեն և չրեր

Բոլորիս էլ հայտնի է, որ սուպերմարկետներում ընդեղենն ու չրերը բավական բարձր գնով են վաճառվում և շատ դեպքերում գնի պատճառով դրանք շատ երկար ժամանակ չեն վաճառվում: Շուկաներում դուք կարող եք ավելի  թարմ և ցածր գներով գտնել թե չրեր և թե ընդեղեն: 

 Թե էլ ինչ մթերքներ պետք չէ գնել սուպերմարկետներից, դիտել՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ