Լրահոս

Ինչ-որ մարդիկ են դարանակալո՞ւմ Նաիրա Զոհրաբյանի տան մատույցներում

Ինչ-որ մարդիկ են դարանակալո՞ւմ Նաիրա Զոհրաբյանի տան մատույցներում

Վաղվա իմ location-ը,

Պատկան մարմինների աշխատանքը թեթեւացնելու եւ առավոտվա ժամը 7-ից մեր տան մատույցներում ինձ չդարանակալելու համար, տեղեկացնեմ, որ վաղը՝ 22. 06.2020 թվական, տանից դուրս եմ գալու ժամը 10 անց 14 րոպեին, մոտս լինելու է դիմակ, անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ ԱԺ պատգամավորի վկայական, ԵԽԽՎ պատգամավորի վկայական, «Detox» ֆիրմայի ալկոգել, Galeries Lafayette-ի, Printemps-ի, Sephora-ի զեղչի քարտեր, Chanel-ի եւ Dior-ի քարտեր ու love by Kilian օծանելիք։

Ազգային ժողով գնալու եմ ոտքով, հատելու եմ Սուրբ Աննա եկեղեցին, Առնո Բաբաջանյանի արձանը, Գրողների միության շենքը եւ Բաղրամյան փողոցի մուտքից ներխուժելու եմ ԱԺ՝ աշխատելու։

Ուստի, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։

Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում։

Պատիվ ունեմ։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Մեկնաբանություններ