Լրահոս

Ինչ տեսք ունի Պուգաչովայի և Գալկինի շքեղ ամրոց-առանձնատունը (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչ տեսք ունի Պուգաչովայի և Գալկինի շքեղ ամրոց-առանձնատունը (տեսանյութ, լուսանկարներ)

Հայտնի մարդկանց  կյանքը հանրությանն առավել հետաքրքիր է, սակայն ոչ բոլոր հայտնիներն են ցանկանում իրենց անձնական կյանքի մասին մանրամասնել: Երկար տարիներ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը լրագրողներին ցույց չէին տալիս իրենց ամրոցը, սակայն հետո փոխեցին իրենց որոշումը։

Հայտնի է, որ Մաքսիմ Գալկինը մանկուց է երազել ապրել ամրոցում, և իր խոսքով Գրյազ գյուղում տեսնելով այդ բլուրը ցանկացել է այդ բլրի վրա կառուցել ամրոցը:

Հողատարածքը 1 հա է, իսկ ամրոցի մակերեսը՝ 3 հազ. քառակուսի մետր:  Այն գտնվում է Մերձմոսկովյան շրջանի Գրյազ գյուղում։ Առանձնատունն ունի 6 հարկ, 20 սենյակ ( 5 ննջարան նախատեսված է հյուրերի համար), բեռնատար վերելակ, ավտոկայանատեղի՝ նախատեսված 4 մեքենայի համար, ձմեռային այգի և ջերմոց: Ինչպես նաև առանձին շինություններ՝ նախատեսված սպասարկող անձնակազմի համար:

Ամրոցի ներքին հարդարանքն արված է վիկտորյան ժամանակաշրջանի ոճով, բացի այդ ամեն ինչ համապատասխանում է «դասական ոճին»:

Առաջին հարկում կա մեծ հյուրասրահ, որտեղ կա մեծ սեղան, բուխարի և մուրանյան ապակուց ջահեր: Ջահերի դիզայնը նմանեցվել է Նիկոլայ II-ի արքայական պալատի ջահին:

Առաջին հարկում է նաև խոհանոցն, որի կահավորման համար ծախսվել է  700 հազար եվրո:

Հայտնի նաև, որ ամրոցի տակ կա նաև պատսպարան, որտեղ կարելի է թաքնվել բնական կամ այլ աղետների դեպքում:

Այն մոտ 1000 մետր է, իսկ արժեքը` 10 մլն. ռուբլի: Արտաքին աշխարհից բունկերը պաշտպանված է 3 մետրանոց բետոնե պատերով, իսկ ներսում կա ամեն անհրաժեշտ բանը հարմարավետ կյանքի համար`  բժշկական սենյակ, ննջարան, մի քանի սանհանգույց, ճաշելու գոտի, պահեստավորման գոտի և այլն:


 


 


 


 


 


 

Մեկնաբանություններ